Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատավորը կողմնակա՞լ է. Ի՞նչ փուլում է գտնվում ամբաստանյալի աթոռին հայտնված Մարինա Պողոսյանի գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր Մնացական Մարտիրոսյան, Կենտրոնի նստավայր) վարույթում է գտնվում տուժող սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և ամբաստանյալ «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը:

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցեց Ա.Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանի հետ:


- Պարոն Անանյան, խնդրում եմ ներկայացնել, թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան Մ. Պողոսյանին:

 
- Մեղադրողի կողմից Մ.Պողոսյանին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա ուրիշի գույքի՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահած տուժող՝ Արփի Սուրենի Մերասի, Երևան քաղաքի՝ Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած, օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը:

 
- Մ. Պողոսյանը Ա. Մերասի սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրավունք ունեցե ՞լ է:

 
- Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայ Արփի Սուրենի Մերասը տևական ժամանակ Հայաստանում չլինելու, ժամանակ առ ժամանակ հայրենիք այցելելու պատճառով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանի վերաբերյալ 2008 թվականից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել իր մտերիմ Մարինա Հրանտի Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայությունների ժամանակահատվածում՝ անհրաժեշտության դեպքում, իր հանձնարարությամբ վերջինս հնարավորություն ունենա կատարելու բնակարանի վերաբերյալ որոշակի գործողություններ:

Վերջին անգամ նոտարական կարգով վավերացված ընդհանուր լիազորագիրը ձևակերպվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երեք տարի ժամկետով, որում սահմանվել են երկու խումբ լիազորություններ: Առաջինը՝ Արփի Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու մասին, իսկ երկրորդը՝ բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական կազմակերպություններում Արփի Մերասի անունից հանդես գալու վերաբերյալ: Ընդ որում՝ որևէ լիազորություն չի սահմանվել նշված բնակարանը նվիրելու, կամ այլ կերպ անհատույց օտարելու, դրա հնարավոր օտարումից գոյացած գումարը կամ դրանում առկա գույքը տնօրինելու վերաբերյալ:

Այս պայմաններում՝ 2014 թվականի մայիսի 8-ին Մարինա Հրանտի Պողոսյանը ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տիրապետության ներքո ունենալով իրեն վստահված Արփի Մերասի հիշյալ բնակարանը, այն տնօրինելու լիազորագիրը, դրա պահեստային բանալիները և դրանում առկա գույքը, 60.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված բնակարանը և դրանում առկա շուրջ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը, այն է՝ Արփի Մերասի կահույքը, սպասքը, էլեկտրական սարքավորումները, հագուստները և մյուս անձնական իրերերը, վերջինիս վստահությունը չարաշահելով, նրա շահերին հակառակ և առանց վերջինիս գիտության և հանձնարարության, այսինքն՝ ապօրինի, Երևան քաղաքում վաճառել է Աիդա Արտուշի Հակոբյանին, ինչի վերաբերյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի կողմից ձևակերպվել և վավերացվել է հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից: Այսինքն՝ Մ.Պողոսյանը Ա.Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքն առանց նրա գիտության դարձրել է ուրիշինը, իսկ վաճառքից ստացված և օրենքի ուժով անմիջականորեն Արփի Մերասի սեփականությունը հանդիսացող 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը` կրկին առանց Արփի Մերասի համաձայնության, հանձնարարության և լիազորության ապօրինի և շահադիտական դրդումներով ուղղել է սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Արփի Մերասին դրա դիմաց չի հատուցել՝ այդ կերպ յուրացնելով նշված գումարը: Ավելին՝ նշված հանգամանքը տևականորեն թաքցրել է վերջինիցս, ով միայն 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին է այլ անձանցից պատահական տեղեկացել բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքի մասին:

Այսինքն՝ Մարինա Հրանտի Պողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 
- Գիտենք, որ գործը ներկայումս գտնվում է ամփոփիչ փուլում, Ձեզ գոհացնո՞ւմ է դատավարության ընթացքը:

 
- Պետք է նշեմ, որ 06.04.2018 թվականին կայացած դատական նիստին ներկայացել էր գործով տուժող, դատաքննության ընթացքում հանկարծամահ եղած Արփի Մերասի որդի՝ Սարո Մերասը: Վերջինս դատարանից խնդրեց իրեն ճանաչել իրավահաջորդ, իսկ ես միջնորդեցի որպես ներկայացուցիչ ներգրավվելու համար:

Դատարանը անհիմն համարելով պաշտպանության կողմի առարկությունները բավարարեց նշված պահանջը, սակայն դրանից հետո Մ.Պողոսյանը դատական քննության բնականոն ընթացքը խաթարելու նպատակով, սկսեց խանգարել դատական նիստի կարգուկանոնը, չենթարկվել նախագահողի օրինական պահանջներին՝ անհիմն պահանջելով, որ քրեական գործի քննությունը հետաձգվի անորոշ ժամկետով, կամ դատարանը թույլ չտա, որ ես հանդես գամ որպես տուժողի ներկայացուցիչ:

Կընդգծեմ, որ դատարանի կողմից նկատողություն անելուց հետո, անգամ, իրավիճակը չկարգավորեց: Ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու փոխարեն՝ նախագահող դատավորը նրան կարգի հրավիրելու համար դիմեց Մ.Պողոսյանի պաշտպաններին, այնուհետև սահուն անցավ դատական նիստը հետաձգելու հարցին: Ես, իհարկե, առարկեցի գործի քննության հետաձգմանը և հայտնեցի, որ մեղադրողի ճառից հետո ճառով հանդես գալու իրավունքը ըստ հաջորդականության պատկանում է տուժող կողմին, ուստի՝ իրավահաջորդ Սարո Մերասը Հայաստան է ժամանել մի քանի օրով նաև հենց այդ նպատակով, բացի այդ ես ինքս պատրաստել եմ ճառ, որը ցանկանում եմ ներկայացնել դատարանին: Սակայն նախահագող դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհիմն պատճառաբանությամբ հակադարձեց, որ իբր ես որպես իրավահաջորդ իրավունք չունեմ ո՛չ հանդես գալ ճառով և ո՛չ էլ հետագայում ռեպլիկով, քանի որ ճառով հանդես գալու հերթը պաշտպանության կողմինն է:

 
-Որևէ կերպ փորձեցի՞ք պաշտպանել Ձեր իրավունքները, եթե այո՝ ինչ արձագանք ստացաք:

 
-Անշուշտ, ես առարկեցի դատավորի գործողությունների դեմ՝ պնդելով, որ չի կարող տուժող կողմի իրավունքը սահմանափակվել նման պատճառաբանությամբ և պահանջեցի պարզաբանում, սակայն դատարանը հրաժարվեց այն տրամադրելուց՝ նշելով, որ դատարանն իր որոշումն արդեն իսկ կայացրել է և հետաձգեց դատական նիստը մինչև 16.04.2018 թվականը:

Պնդում եմ, որ Մ.Մարտիրոսյանի գործողությունները աննախադեպ և ծայրահեղ ապօրինի էին, վերջինս անհիմն զրկեց և արգելեց տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցչին իրավունքից, որը բացարձակ է: Նախագահող դատավորը դրանով ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքը ի վնաս տուժող կողմի, որին շարունակ փորձում է, թե՛ տվյալ դեպքում, և թե՛ մյուս բոլոր հայտարարությունների և առարկությունների ժամանակ լռեցնել, ինչպես նաև ընդգծեց իր կաշկանդվածությունը Մ.Պողոսյանից և նրա ամպագոռգոռ աղմուկից:

Պետք է հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածի 4 մասի համաձայն՝ տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

Նույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի, կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

Նշված իրավական նորմերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ տուժողի իրավահաջորդը (բնականաբար ներկայացուցիչը) նույնպես իրավունք ունի ճառով հանդես գալու, քանի որ մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները, ուստի՝ դատարանի՝ հակառակի վերաբերյալ պնդումը՝ իբր ճառով հանդես գալու իրավասություն չունի իրավահաջորդը, դատավարական կոպտագույն խախտում էր, արդար դատաքննության իրավունքի անքակտելի մաս կազմող՝ լսելի լինելու իրավունքի կոպտագույն խախտում:

Միաժամանակ պետք է նշել՝ Մ.Պողոսյանի արդարացումները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, մասնավորապես՝ իբր տարիներ առաջ գնել է այդ բնակարանը, ուղղակի չի ձևակերպել գործարքը, իբր 20մլն. ՀՀ դրամ գումար է վճարել տուժողին, սակայն ուղղակի ստացական չի վերցրել, իր և տուժողի մասնակցությամբ գաղտնալսումներում իբր հենց այնպես է սփոփում և անհիմն արդարանում բնակարանը առանց տուժողի փաստացի թույլտվության վաճառելու և գումարը սեփական կարիքներին օգտագործելու համար, իբր հենց այնպես էլ խոստանում է բնակարանը հետ գնել և ձևակերպել տուժողի անունով, զարմանալիորեն չի հիշեցնում տուժողին, որ դա իր բնակարանն է, որն ինքն գնել է:

Մ.Պողոսյանը վկայակոչել է նաև, որ սույն քրեական գործը հարուցվել և քրեական հետապնդումը գործող իշխանության կողմից իրականացվում է իր՝ որպես իրավապաշտպանի լռեցնելու նպատակով: Սույն քրեական գործի քննության ընթացքում պարբերաբար անհիմն և անտեղի շահարկել է գոյություն չունեցող կեղծիքների և քաղաքական հետապնդումների մասին՝ փորձելով դատարանի, դատավարության մասնակիցներին և հասարակության ուշադրությունը շեղել հետևյալ իրական խնդիրներից՝
Ի՞նչ ողջամտությամբ փաստացի չի համաձայնեցրել, իսկ դրանից հետո էլ տուժողից գաղտնի է պահել բնակարանի և մյուս գույքերի վաճառքի գործարքը.
Ի՞նչ իրավական հիմքով և իրավաչափ ողջամտությամբ գործարքով ստացած ուրիշի գույքը՝ շուրջ 57մլն. ՀՀ դրամ գումարը, դարձրել իրենը՝ ուղղելով սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը.
Այս պայմաններում ի՞նչ ողջամտությամբ է փորձում նախատել այն մարդկանց, ովքեր փորձում են պարզաբանում ստանալ իրենից, թե ինչու է ծախսել ուրիշի գումարները: Քրեական գործի քննության ընթացքում Մ.Պողոսյանը իր կամքը հարկադրելու համար անօրինական ազդեցություն է ունեցել դատավարության մասնակիցների և մասնակցող անձանց նկատմամբ, այդ թվում պատիվը և արժանապատվությունը վտանգի տակ դնող հայտարարություններով և հրապարակումներով, ինչպես սոցիալական ցանցերով, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում: Ուշագրավ և անհասկանալի է նաև վերահսկող մարմնի՝ դատարանի, անտարբեր վերաբերմունքը այդ երևույթներին:


Կարծում եմ հասարակությունը իրավունք ունի Մ.Պողոսյանի պնդումները շարունակ միակողմանի չընկալել:

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀունվարին Ադրբեջանը 2,4 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025-ի աշխատանքը Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԻրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 21-ը վիրավորվել է Մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը. ԶաքարյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԻնչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ ՆԳՆ-ի անդրադարձը Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Խնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԻրան, Ուկրաինա, միջուկային էներգիայի համաձայնագիր․ Հունգարիայում Ռուբիոն բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովների նիստ տեղի կունենա Հայաստանում Թալինում գործող բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ, առնվազն 2 մարդ մաhացել է, 14-ը՝ վիրավnրվել Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մինչև երբ կշարունակենք տաքանալ․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ Տղամարդը պատանդ է վերցրել մեկ այլ անձի. ի՞նչ է հայտնիԱրտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտի առավելություններն ու վտանգներըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Արամյանցների դղյակի թաքնված փաստերը․ բացահայտելով Հայաստանը (մաս 8) 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը