Վարչապետի խորհրդականը 24 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագիր է ներկայացրել նաև իր կինը:
Մալխասյանը հայտարարագրել է 79 միլիոն դրամ, 82 հազար ամերիկյան դոլար ու 1500 եվրո, իսկ կինը՝ Գայանե Ազարյանը, 50 միլիոն դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Մալխասյանի տարեկան եկամուտները կազմել են 39 միլիոն 453 հազար դրամ, որից 24 միլիոն 345 հազար դրամը շահաբաժին է, 7 միլիոն 599 հազար ու 63 հազար դրամը աշխատավարձեր են, 353 հազար 500 դրամը կենսաթոշակ է, իսկ մնացած 7 միլիոն 92 հազար դրամն էլ նշել է որպես այլ եկամուտներ: Կինը ավելի համեստ եկամուտներ ունի՝ 11 միլիոն 557 հազար դրամի չափով, որի աղբյուրը հայտարարագրում նշված չէ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



