Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում
ՍՊՈՐՏԱդրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26-րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաև աշխարհի և ՌԴ չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը:
Թուրքերը չեն կարող խոչընդոտել հայի մասնակցությունը, քանի որ նա Ռուսաստանն է ներկայացնում, սակայն անընդհատ հիշեցնում են նրա ազգային պատկանելիության մասին:
ՌԴ հավաքականի ավագ մարզիչ Սերգեյ Ռիժկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ նշել Սերգեյ Ազարյանի ելույթը Ռուսաստանի առաջնության ժամանակ ոչ միայն այն բանի համար, որ նա հաղթեց, այլ հատկապես նրա համար, որ բարդ վարժությունները փայլուն կատարեց, և տղամարդկանցից միակն էր, որ լրացրեց հավաքականում ընդգրկվելու նորմը»:
Past.am
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



