Երևանի քաղաքապետարանը կոչ է անում հանրահավաքի կազմակերպիչներին զերծ մնալ քաղաքային գույքը տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:
Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



