Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Թերևս, պատգամավորի հայտարարագրում «ամենահամեղ պատառիկը» նրա եկամուտներն են՝ 228 միլիոն 206 հազար դրամի չափով: Այս գումարի ճնշող մեծամասնությունը շահաբաժինն է, մնացածը՝ աշխատավարձ: Այսպես, աշխատավարձը կազմել է 7 միլիոն 544 հազար դրամ, իսկ շահաբաժինը՝ 221 միլիոն դրամից ավելի:
Տարեկան եկամուտները տարեվերջին կազմել են 22 հազար ԱՄՆ դոլար և 3 միլիոն 500 հազար դրամ: Տարեսկզբին Հակոբյանը ավելի հարուստ է եղել՝ հայտարարագրել է 15 հազար 150 դոլար, 57 միլիոն 920 հազար դրամ ու 20 հազար եվրո: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 120 միլիոն դրամ ու 170 հազար դոլար:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



