Ոստիկանները արդեն ձեռք են բարձրացնում բժիշկների ու դասախոսների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ ոստիկանները կատաղած հարձակում են գործել Բժշկականի ուսանողների վրա: 18-20 տարեկան աղջիկ ուսանողների մազերից բռնած քարշ են տվել ասֆալտի վրայով:
Համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը, տեսնելով, թե ինչպես են ծեծում իր ուսանողուհիներին, փորձել է միջամտել:
«18-20 տարեկան աղջիկներին ոստիկանները մազերը բռնած քարշ էին տալիս, բերման ենթարկում, միջամտեցի, ասացի՝ ամոթ ա, սկսեցին ինձ ծեծել, իրենց գործողություններից իրենք կարծես հաճույք էին ստանում»,- ասաց բժիշկ, դասախոս Հ. Հովհաննիսյանը:
Նա գանգոսկրային վնասվածք և այտոսկրի կոտրվածք է ստացել և այժմ պառկած է համալսարանական առաջին կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում:
Past.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



