Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս օրերին Հայաստանում դեպքերը րոպե առ րոպե են զարգանում: Տապալված բանակցություններ, Մարտի 1-ի սպառնալիք, ձերբակալություններ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: Այդուհանդերձ համախմբված ժողովուրդը իշխանության բիրտ ուժին ի պատասխան կրկին խաղաղ հավաքի կոչով է առաջնորդվում ու րոպե առ րոպե քառապատկվում է:

Լևոն Շիրինյանը նախ անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականներին: Նշենք, որ նա Նիկոլ Փաշինյանին հորդորել էր չխոսել ժողովրդի անունից ու ընդգծել՝ դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել:

«Դրանից հետո 160 հազարանոց միտինգ եղավ: Սա ժողովրդի պատասխանն էր այդ հանդիպմանը: Իսկ պատասխանը պարզ է՝ ժողովուրդը ավելի համախմբվեց թավշյա հեղափոխության գաղափարի շուրջ: Երեկ հրապարակում ասեղ գցելու տեղ չի եղել»,-ասաց քաղաքագետը:

Նշենք, որ այս օրերին միջազգային արձագանքները ևս չեն դադարում: Հարցին, թե առհասարակ ինչ իրավիճում է իշխանությունը ստեղծված իրավիճակում, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Իշխանությունը չգիտեմ, բայց որ այդ երկխոսության մասին են խոսում՝ եվրոպական ճնշման արդյունք է: Այսինքն՝ այն, որ իրենք գնում են խոսելու Նիկոլի հետ: Նրանք, հավանաբար, պահանջել են, որ ազատ արձակեն նրանց, որովհետև ձերբակալման ոչ մի հիմք չունեին: Այդ ամենը ճնշման արդյունք է ՝ նաև ժողովրդի բողոքի արդյունքն է: 160 հազար մարդ Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի համար կատակ չէ»:

Կարեն Կարապետյանը դիմել էր  ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ ԱԺ ձերբակալված պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ սա ևս եվրոպական ճնշման և ժողովրդի ընդվզման արդյունքն է. «Դա իրենց բարյացակամությունը չէ: Սա նաև արդյունքն է նրա, որ ազատազրկման հիմքերը սխալ են եղել»:

Հարցին, թե մոտ ենք հանգուցալուծմանը, նա պատասխանեց. «Այո՛: Կարճաժամկետը՝ մի քանի օր, երկարաժամկետը՝ մեկ տարի: Բայց մեկ է՝ թավշյա հեղափոխությունը հաղթելու է: Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է: Սա է կարևորը: Կարևորը նաև երիտասարդությունն է: Այսինքն՝ ոտքի է ելել ուսանողությունը»:

Հ.Գ
Հարցազրույցից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների առաջնորդներ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ազատ արձակվեցին: Մոտավորապես մեկ ժամ հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
Աննա Բադալյան

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ