Պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն. «Միասնություն» համազգային շարժում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միասնություն» համազգային շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացու հաղթանակը:
Այս անարյուն հեղափոխությունը լավ առիթ է, որպեսզի կարողանանք հասնել լրջագույն փոփոխությունների՝ հանուն մեր երկրի զարգացման:
Սա միասնականության, սերնդափոխության, քաղաքացիական հասարակության հաղթանակն է և այս տրամաբանությամբ էլ պետք է հասնել հեղափոխության ավարտին, այն է՝ Հայաստանում պետք է ամենակարճ ժամանակահատվածում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն:
Չպետք է հանդուրժել ՀՀԿ-ի վերարտադրությունը, քանի որ եկել է ժամանակը, որ Հայաստանը ղեկավարի ազատ և արդար ընտրություններով իշխանության եկած թարմ, չկոռումպացված, նոր ուժ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



