ՀՀԿ-ի անդամատոմսը տասը դրամ են գնահատել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության հրապարակում ցուցարարներից մեկը նոր ակցիա է սկսել: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս, մանկավարժ, բայց այժմ մեղվապահությամբ զբաղվող Մարկոս Նահապետյանը ՀՀԿ անդամատոմսերի աղբաման է տեղակայել Հանրապետության հրապարակում:
«Շատ մարդիկ կան, որ անտեղյակ լինելով, ստացել են ՀՀԿ անդամատոմս: Ու հիմա, եթե իրենք բերեն իրենց անդամատոմսը և ճղեն, գցեն աղբամանը, դրա դիմաց գումար կստանան: Ես անդամատոմսը գնահատել եմ տասը դրամ ու կտամ այդ տաս դրամը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե աղբամանում արդեն անդամատոմսեր կա՞ն, նա պատասխանեց. «Հաշվել եմ քանակը, բայց դեռ չեմ ասի: Անհամաբեր սպասում եմ, թե երբ աղբամանը լեփ- լեցուն կլինի»:
Աննա Բադալյան
Past.am
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



