Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղյակ չէ, որ Ադրբեջանը թուրքական արտադրության սպառազինություն է կիրառում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն թեպետ խոստովանում է, որ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու սահմանային միջադեպերին, սակայն տեղյակ չէ, որ Ադրբեջանը հակամարտության գոտում թուրքական արտադրության սպառազինություն է կիրառում եւ սահմանային վերջին լարվածության ժամանակ հարեւան պետությունը հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից գնված արկերն է գործածել:

Նոյեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, Լահյուն նախ ասաց որ տեղյակ չէ, թե ինչի մասին է հարցը, իսկ կրկնահարցից հետո հավելեց, որ Դաշինքը չի կարող իր ինքնիշխան անդամների արտաքին քաղաքականությանը միջամտել եւ ինչ-որ հարցեր պարտադրել:

«Ես ինքս տեղյակ չեմ, թե դուք ինչ նկատի ունեք: Թուրքական զենքի կիրառման մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում: Կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն չի կարող իր անդամներին որեւէ քաղաքականություն պարտադրել: Միաժամանակ, ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավված բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն նոր զոհերից եւ սրացումներից խուսափելու համար»,- ասաց Լահյուն:

ՀՀ ԱԳՆ միջազգային համագործակցության եւ սպառազինությունների վերահսկման վարչության պետ Սամվել Մկրտչյանն էլ շեշտեց, որ ԵԱՀԿ յուրաքանչյուր այցելության, սահմանին կամ շփման գծում ցանկացած մոնիտորինգի ժամանակ համանախագահներին եւ դիտորդական խմբի ներկայացուցիչներին ներկայացվում է համապատասխան վիճակագրություն հրադադարի խախտումների, կիրառված զենքերի տեսակների, քանակի եւ նաեւ արտադրության վերաբերյալ: Միաժամանակ, Մկրտչյանը շեշտեց, որ այս հարցի առնչությամբ պետք չէ գերագնահատել ՆԱՏՕ-ի դերակատարությունը անդամ պետություններին որեւէ բան պա րտադրելու հարցում: «Միաժամանակ, հստակ է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ»,- ասել է Մկրտչյանը:

Սեպտեմբերին սահմանային լարվածության ժամանակ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը կիրառում է թուրքական արտադրության սպառազինություն:  Ի պատասխան այդ հայտարարության Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանին աջակցությունը շարունակվելու է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է եւ ըստ Անկարայի ներկայացրած տվյալների, դաշինքի կազմում զորքերի թիվը հասնում է 1 միլիոնի:

Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»