Երևանում նոյեմբերի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ շարունակվել են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնականում բակային տարածքներում ծավալված գործընթացը ներառել է նաև թափված տերևների հավաքումն ու տեղափոխումը համապատասխան աղբավայր:
Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ կազմվել է 71 վարչական արձանագրություն: Միաժամանակ համաքաղաքային ծառատունկի նախօրյակին վարչական շրջաններում փորվել են ծառափոսեր` նոր տնկիների համար: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



