Կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևանի Հմայական Խաչատրյանի անվան համալիր մարզադպրոց» ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Հմայական Խաչատրյանի անվան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը:
Ավագանին քննարկել և հավանություն է տվել նաև Երևանի քաղաքի ավագանու 2013թ. հունիսի 15-ի 11-Ն և Երևանի քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի 93-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



