Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միքայել Մելքումյան. «Մինչև մայիսի 1-ը պետք է ձևավորվի ապագայի քայլերի հաջորդականության հստակ կոնսենսուս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեսակետ է հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը, լավ ծանոթ է մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին և, բնականաբար, վարչապետի շատ լավ թեկնածու է: 

Նա ևս մեկ անգամ նշել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը և ԲՀԿ-ն միացել են համաժողովրդական շարժմանը, և կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչներն այսօրվա ընդվզմանը մասնակցել են:

Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վահե Էմֆիաջյանի արտահայտած տեսակետին, նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի համաժողովրդական շարժմանը միանալը ենթադրում է, որ շարժմանը միացած բոլոր ուժերի միջև պետք է համաժողովրդական կոնսենսուս ձևավորվի:

«Բանակցությունների ընթացքում, մինչև մայիսի 1-ը, պետք է ձևավորվի ապագայի քայլերի հաջորդականության մասին հստակ կոնսենսուս: Ինչ վերաբերում է Էնֆիաջյանի կողմից արտահայտած մտքին, ապա նա նկատի ունի, որ «Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր և Գագիկ Ծառուկյանը, այո՛, անհրաժեշտության դեպքում, կարող է լինել նաև մեր թեկնածուն: Եվ թեկնածուի մասին հարցը ոչ միայն անձին է վերաբերում, այլ մեր ծրագերին, քանի որ կյանքը ցույց է տվել որ դրանք բավականին կենսունակ են: Այնպես որ, իմ կարծիքով, այն բանակցությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է նաև քաղաքական երաշխիքներ ապահովեն ապագայի շուրջ: Եվ այդ մասին ոչ թե պետք է մայիսի 1-ից հետո խոսել, այլ նոր կառավարության ձևավորումից առաջ»,- ասաց Մ. Մելքումյանը: 

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե նման երաշխիքներ չլինեն, չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես գա իր սեփական թեկնածուով: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը համաձայն է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.

«Անձամբ ես այդ հարցը չեմ քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ և չեմ կարող ասել, թե նա ինչ կարծիք ունի այս առնչությամբ: Եկեք չշտապենք, քանի որ վաղը Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին»:

Արմինե Գրիգորյան

 

Փաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում