Բրազիլիայում մեկուկեսամյա տղան մահացու կրծոտել Է թունավոր օձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի Մոստարդաս քաղաքում Լորենցո անվամբ մեկուկեսամյա փոքրիկը տան բակում գտել Է թունավոր օձի եւ մահացու կրծոտել սողունին: Այս մասին, հաղորդել Է Radio Gaucha-ն:
Երեխայի մայրը՝ Ջեյն Ֆերեյրան, պատմել Է, որ, երբ ինքը դուրս Է եկել բակ, տեսել Է, թե ինչպես Է իր տղան խաղում սողունի հետ՝ կծոտելով դրան, նրա բերանն ու ձեռքերը եղել են արյան մեջ: Կինը հայտնել Է, որ ինքն ստիպված Է եղել օգնության կանչել ամուսնուն, որպեսզի Լորենցոյին ստիպեն բաց թողնելու օձին:
Միջադեպից հետո տղային տարել են քաղաքային հոսպիտալ: Բժիշկները երեխայի մոտ թունավորման ոչ մի ախտանիշ չեն հայտնաբերել եւ ծնողներին հավաստիացրել են, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



