Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն. ՀՀ նախագահ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն: Այս մասին նա խոսել է Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղության մասին՝ նախագահը նշել է. «Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այն նաև Արցախի ժողովրդինն է ու Ադրբեջանինը: «Ես կոչ կանեի բոլորին, որ Հայաստանում այս դժվարին պահին, որից աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի չլինեն սադրանքներ: Տա Աստված, որ խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում մենք ի վերջո հասնենք խնդրի հանգուցալուծմանը»,- ընդգծել է նա:

Հայաստանում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ տարվող երկխոսության ընթացքում պետական մեխանիզմը չպետք է քանդվի:

«Բժիշկը պետք է բուժի՝ անկախ նրանից գոհ է, թե ոչ, զինվորը պետք է ծառայի, ոստիկանը պետք է հետևի օրենքներին, դատավորը պետք է լինի իր դիրքերում, գիտնականը զբաղվի գիտությամբ, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով: Ցանկացած քաղաքացի ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Սակայն պետականության կառուցվածքը, ողջ ապարատը, մեխանիզմը պետք է աշխատի համակարգված: Եվ այստեղ նախագահի խոսքը հստակ է»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ թեպետ հայկական Սփյուռքը կենդանի օրգանիզմ է և կարող է իր կարծիքը հայտնել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, սակայն խնդիրները երկրի ներսում են և այստեղ էլ պետք է կարգավորվեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ապագա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախագահն ասել է. «Չեմ ցանկանում գնահատականներ տալ, քանի որ նախագահի գործը չէ գնահատականներ տալ անհատներին: Իմ գործառույթն այն է, որ բերեմ ամեն բան կոնսենսուսի: Մեզ մոտ սպեկտրը շատ լայն է, ես հանդիպում եմ, պայմանականորեն ասած, ծայրահեղ ձախերից մինչև ծայրահեղ աջերի հետ: Իմ գործառույթն է՝ խոսելով, քննարկելով, երկխոսություն ունենալով տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, փորձել այս սպեկտրը հանգեցնել փոխըմբռնման, երկխոսության, բոլոր հնարավոր հարցերի ու հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման»:

Նա հիշեցրել է, որ հանդիպել է Փաշինյանի հետ, որի ընթացքում կառուցողական երկխոսություն են ունեցել: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել կոնսենսուսի:

Past.am

 

4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան