Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նիկոլայ Բաղդասարյան.«Եթե մայիսի 8-ին կրկին վարչապետ չընտրվի, ապա երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արդեն հայտնի է, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրության երկրորդ փորձը: Ու չնայած դժվար է ասել, թե ՀՀԿ-ն այս անգամ ինչպես իրեն կդրսևորի, սակայն հետաքրքիր է, թե օրենքով երկրորդ անգամ ինչպես է իրականացվելու ընտրությունը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Past.am-ին փոխանցեց, որ ըստ գործող Սահմանադրության, վարչապետի թեկնածուի երկրորդ անգամ առաջադրումը, պետք է իրականացվի ոչ թե ԱԺ խմբակցությունների, այլ պատգամավորների 1/3-ի կողմից:
«Այս դեպքում նույնպես, առաջադրված թեկնածուն որպեսզի համարվի ընտրված, պետք է նրա օգտին քվեարկի 53 պատգամավոր: Ինձ հասած տեղեկությունների համաձայն, սակայն, ևս երկու պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այսինքն,  ՀՀԿ-ն սեփական թեկնածուին առաջադրելու դեպքում անգամ չի կարողանա ապահովել անցողիկ ձայների քանակը»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Ըստ նրա, այս պահին պարալիզացված է նաև ողջ դատական համակարգի աշխատանքը:
«Դատական նիստեր տեղի չեն ունենում, և այս ամենը վկայում է, որ ըստ էության պարալիզացվել է պետության արդարադատություն իրականացնող համակարգը: Հետևաբար այս իրավիճակը չի կարող 1-2 օրից ավել շարունակվել»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Հարցին, թե մինչև մայիսի 8-ը ՀՀԿ-ն ուրիշ ինչ այլ սցենարներով կարող է շարժվել, փաստաբանն ասաց, որ ՀՀԿ-ն միայն մի ելք ունի:

«Ըստ էության ՀՀԿ-ն այս պահին ընդամենը մի քանի օլիգարխներ են, որոնք ցանկանում են պահպանել իրենց դիրքերը: Պետք է նշել նաև, որ ՀՀԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում ՀՀԿ-ի թեկնածուն շարունակում է պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև նոր առաջադրված թեկնածուն չհաղթի: Այսինքն, տապալելով վարչապետի ընտրության գործընթացը, ՀՀԿ-ն փաստացի պահպանում է իր թեկնածուի պաշտոնավարման ժամկետը»,- ասաց Ն.Բաղդասարյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ մայիսի 8-ին, եթե կրկնվի նույն սցենարը, և փաստացի կրկին տապալվի վարչապետի ընտրությունը, ապա ողջ երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ, որի ժամանակ անգամ խորհրդարանական ընտրություն կազմակերպել հնարավոր չի լինի:

«Այդ դեպքում արդեն ընտրություն չի կայանա, քանի որ պարալիզացված կլինեն բոլոր պետական համակարգերը»,- խոսքը եզրափակեց փաստաբանը:     

Արմինե Գրիգորյան

Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ