Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 700-ով նվազել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2018 թվականի մարտ ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը հայտնի է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից Past.am-ը տեղեկանում է, որ մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը Հայաստանում կազմել է 68 800 մարդ:
Ի տարբերություն ընթացիկ տարվա հունվար և փետրվար ամիսների՝ մարտ ամսվա տվյալները դրական արդյունք են գրանցել: Նկատենք, որ ըստ նույն պաշտոնական տվյալների, հունվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 70 հազար մարդ: Իսկ փետրվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 69 500 մարդ:
Ստացվում է, որ մարտին, փետրվարի համեմատ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 700-ով:
Աննա Բադալյան
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



