Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երևանի բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է. Արթուր Գևորգյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում դասապրոցեսը բնականոն ընթանում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Որևէ դպրոցում աշխատանքները դադարեցված չեն, որոշ տեղերում ուղղակի նկատվում է բացակայությունների մեծ քանակ», - ասաց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 8-ը լինելու է ոչ աշխատանքային օր, որից հետո տեղեկություններ էին տարածվել, թե որոշ դպրոցներ իրենց աշակերտներին տեղեկացրել են, որ այսօր չեն գործելու:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



