Պաշտոնյայի կինը 30 միլիոն դրամով առանձնատուն է գնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Արտյոմ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Պաշտոնյան դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները կազմել են 34 միլիոն 692 հազար դրամ, որից 29 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ 5 միլիոն 692 հազար դրամը՝ աշխատավարձ:
Կինը՝ Ելիզավետա Մինասյանը, նույնպես դրամական միջոցներ չի հայտարարագրել: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 30 միլիոն դրամով գնել է առանձնատուն:
Իսկ տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 121 հազար դրամ, որից 29 միլիոն դրամը նույնպես ստացված փոխառություններ են, իսկ 3 միլիոն 121 հազար դրամը տարեկան աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Վեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջ
2
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ»
3
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը
4
13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցում
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



