Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փորձառուները նույնպես գործ չունեն կառավարության կազմում». Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով վերջին զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեկնարկ տրվեց նոր պետականությանը՝ չորրորդ հանրապետությանը, որը որակական առումով նման չէ նախորդներին:

Շիրինյանը նշեց, որ այժմ խնդիրը ծրագրի ներկայացման մեջ է, այն պետք է բոլոր խմբակցություններով անցնի ու քվեարկեն: Բայց միևնույն ժամանակ դրա վրա շատ պետք չէ կենտրոնանալ, որովհետև երկրում քայքայումն այնքան շատ է, իսկ խմբակցությունները պետք է ըմբռնումով մոտենան, և վարչապետի ներկայացրած ծրագիրը անցկացնեն, որպեսզի պետական մեքենան սկսի աշխատել ու թափ վերցնել:

Շիրինյանի դիտարկմամբ, ճիշտ կլիներ, որ վարչապետը առաջին քայլն աներ՝ շեշտադրելով արդյունաբերության և գիտության վերականգնումը մեկ գիտակցումով՝ եթե մենք արդյունաբերություն և գիտություն չենք շարժելու, մշակույթը չենք վերականգնելու, ուրիշ ռեսուրսներ չունենք: Սա պետք է լինի մեխը:

«Հիմա բոլորը խոսում են՝ կքվեարկի՞ Հանրապետականը այդ ծրագրին, թե՝ ոչ: Վստահաբար կքվեարկի: Եթե չքվեարկի, նրանց նկատմամբ կարելի է կիրառել Սահմանադրության երկրորդ կետը, համաձայն որի՝ իշխանությունը բխում է ժողովրդից, ժողովուրդը ինքնիշխան է, իսկ պետական ինստիտուտները՝ խորհրդարան, կառավարություն, ՏԻՄ, սպասարկում են ժողովրդի կամքի ռեալիզացմանը:

Քանի որ համընդհանուր այդ գործադուլի օրերին ընդգրկված է եղել հանրապետության ազգաբնակչության 90 տոկոսը, ուրեմն ոչ ոք վարչապետի լեգիտիմության բարձր աստիճանի պայմաններում, որ աշխարհում եզակի դեպք է, իրավունք չունի դրա դեմ քվեարկելու: Եթե դեմ քվեարկեց, պետք է Սահմանադրական դատարան դիմել:

Պետք է ընթացքը չկասեցվի, որովհետև խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Այս խորհրդարանը լեգիտիմ չէ, գիտենք՝ ինչպես է առաջացել: Եթե վարչապետի հետ հակադրություն կազմակերպեն, այդ քայլը կլինի հակասահմանադրական և հակապետական: Իսկ նոր իշխանությունը պետք է հասկանա, որ այս ժողովրդի կուտակված էներգետիկան գրեթե 100 % է: Դա չպիտի սպառվի»,- նշեց նա:

 

Մեր այն դիտարկմանը, թե նորընտիր վարչապետը զերծ մնաց կառավարության կազմի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, Շիրինյանը նկատեց, որ այս մասշտաբի գործ՝ սերժյան իշխանությունից ազատվելը, տասնյակ տարիներ Հայաստանը չէր կարողանում անել:

 

«Ենթադրում եմ, որ իրենք իրենց նկատառումներն ունեն: Սկզբունքը ճիշտ է վերցված՝ օլիգարխները կառավարության կազմում չպետք է լինեն, մեծահարուստները նույնպես: Թող գնան այլ աշխատանք անեն: Ֆինանսական և այլ հնարավորությունները պետության շահերի դեմ չպետք է ծառայեցնեն: Այս սկզբունքը եթե կիրառեն, մնացածը խնդիր չէ:

 

Օլիգարխներն ու մեծահարուստները գործ չունեն կառավարության կազմում: Մենք իրենց իշխանությունը տեսել ենք: Պետք է պրոֆեսիոնալներ ու մտավորականներ մեջտեղ բերվեն: Բայց և չպետք է շահարկեն փորձ ունենալը, որը երբեմն շատ բացասական է: Գողանալու, կոռուպցիայի փորձ էլ կա: Փորձառուներին առաջարկում եմ չընդգրկել կառավարության կազմում: Երիտասարդ ավյունով մարդկանց, այս հեղափոխության ռեսուրսը կօգտագործեն պետության համար»,- նշեց նա:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա Ղահրամանյան