«Էրեբունի-Երևան 2800» անվանական գորգ՝ նվիրված մայրաքաղաքի հոբելյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանի հետ համատեղ ուղիղ մեկ տարի առաջ տրվեց «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը: Գորգագործ կանանց երգի ներքո ու Երևանի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ կապվեցին գորգի առաջին հանգույցները:
Վեց ամիս ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում գորգագործ վարպետներին հաջողվեց կյանքի կոչել այս նախագիծը, որն ինքնատիպ նվեր կդառնա մայրաքաղաքի հոբելյանին:
«Էրեբունի-Երևան 2800» գորգն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ սերունդներին պատմելով Հռոմից էլ հին քաղաք Երևանի պատմությունն ու հազարամյակների հաղթական ուղին:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



