Երբ մենք միասնական ենք և համախմբված` հաղթում ենք. Արգամ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մայիսը հաղթանակների ամիս է մեր ժողովրդի կյանքում, քանզի մեր պապերը Սովետական մյուս ժողովրդների հետ ուս ուսի տված հաղթեցին ֆաշիստական Գերմանիային, մեր հայրերը բազում զրկանքների և տառապանքների գնով ազատագրեցին Շուշին ու ազատություն պարգևեցին Արցախ աշխարհին, իսկ արդեն մեր սերունդը` քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորելով, անկախ Հայաստանի պատմության մեջ նոր էջ կերտեց` ցույց տալով համայն աշխարհին, որ Հայաստանի ժողովուրդն է իր երկրի և իր ճակատագրի տերը...
Այս բոլոր հաղթանակների հիմքում մեր ժողովրդի միասնականությունն է, համախմբվածությունն ու վճռական պահին բռունցք դառնալու կարողությունը:
Այո՛, երբ մենք միասնական ենք և համախմբված` հաղթում ենք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



