Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը փլուզված է, խնդիրը նրա ապագա կազմն ու տեսքն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսները մի թևավոր խոսք ունեն՝ Жадность фраера сгубила։ Նման է, որ մենք ազգովի ենք հայտնվել մեր վրա իրագործված այդ մտքի ծանրագույն հետևանքների հորձանուտում։

Երբ սակավամիտ օրենսգիրները մեկ մարդու հագով  սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, նրանց մտքով չէր անցնում,  որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։

Մտածե՞լ էին արդյոք նրանք, որ ասենք հանգամանքների բերումով՝ սատանայի կամ Աստծո միջամտությամբ, կամ ճակատագրի հեգնանքով գալու է պահը, երբ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով /ենթադրենք հենց տրամադրության փոփոխությամբ/ Սերժ Սարգսյանը չի ցանկանալու, կամ կարողանալու լինել վարչապետ։

Քավ լիցի, տեսական եմ հարցադրումն անում, ասենք 0,0001 տոկոս հավանականությամբ՝ որ իրոք, Սարգսյանը չի կարողանում վարչապետ լինել։ Ով է վերցնելու իր վրա այդ բեռը, երբ վարչապետ կոչվածի քավության նոխազ լինելու ինստիտուտն է վերացված, նախագահի ինստիտուտն է ջնջխված, իշխող կուսակցությունը օլիգարխների ու պնակալեզների կույտ է դարձած, իսկ ընտրությունների մշակույթն էլ գողականի ռազբիռատի է վերածված:

Կա՞ նման հարցի պատասխանը։ Իհարկե չկա։

Եվ այն չկար թե սահմանադրությունը տեռորով անցկացնելու օրերին, թե պառլամենտականներին տեղական լակոտների ջանքերով “ընտրելիս”, և այն չկա նաև այսօր, երբ իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ, իբր բացարձակ անհավանական թվացող շանսը։

Եվ չէր էլ կարող լինել, որովհետև հայկական քաղաքական միտքը մանկամսուրային թոթովանքի մակարդակի է, կառավարության վարքը՝ կոճի թելով տանկ քաշելու գործառույթներում, իսկ ազգային էլիտան էլ եղունգով գլուխ քորելու երանության մեջ է։

Այո, այո, իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ շանսը՝ իշխանությունը փլուզված է։ Եվ այդ փաստը տեսանելի է քաղաքականից տարրականը հասկացողներին, չնայած արտաքնապես իբր ոչ մի բան էլ չի եղել՝ ոստիկանն իր տեղում է, թագուհի-նախագահն՝ իր տեղում ու վարչապետն էլ անցնում է իր նոր ոդիսականի սկզբին։

Բայց տեղի է ունեցել մի այլ, անհավանական թվացող տարրական բան ևս, մարդիկ կենդանության նշաններ են ցուցադրել, երբ Փաշինյանն ասել է եկեք հավաքվենք ու փորձենք մերն ասել։

Չգիտեմ ինչու և ինչպես, բայց  փորձել են ու ով զարմանք, մարդիկ դեռ ողջ են, գալիս են, հավաքվում, երգում-պարում, շվացնում, ձեռ առնում, ու ոչ թե հացադուլվում են, այլ գնում են քնելու։ Ավելին, ոչ պահանջում են ու ոչ էլ բողոքում, ուղղակի անկախություն են ցուցաբերում նախորդ ավանդականից, նախորդ անիմաստ պատեպատ տալուց։

Ոչ ոք չէր սպասում, բայց դա է տեղի ունեցել։ Որովհետև հրապարակ է եկել սովետական տատիկների ու պապիկների կրթած թոռների սերունդը, որը զուրկ է անկախությամբ խաբված ու կյանք խորտակած հայրերի ու մայրերի տվայտանքներից ու լիբերալ դոգմատիզմից։ Այն սերունդը, որ տեղյակ է ներկա աշխարհից ու անկախ է ավանդական պայմանականություններից։ Ի դժբախտություն հայկական՝ արդեն անկենդան իշխանությունների, այդպիսին է մարդկությունը՝ գիտելիքը, ավանդույթը, մշակույթը հիմնականում տատիկներից ու պապիկներից է թոռներին փոխանցվում, և շատ քիչ՝ ծնողներից։

Նաև որովհետև #2, որ մի կերպ գոյություն քարշ տվողները համոզվել են, որ այլևս կորցնելիք չունեն, որ անփառունակ է տականքի թելադրանքով կյանքը քարշ տալը, որ պետք է որպես մարդ հանդես գալ, այլ ոչ մարդակերպ գայլերից հետապնդվող ու գենոցիդից անընդհատ փախչող փախստական։

Շատ այլ հանգամանքներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար էր հիմնավորելու, որ սկզբնապես որպես 0,0001 տոկոս հավանականության թվացող տարբերակն իրականում հարյուր տոկոսանոց էր, իրականում անխուսափելի էր, իրականում անկասելի էր։

Կեղծված սահմանադրության թղթի կտորով իշխանություն փախցնողները չէին հաշվարկել, որ մարդկանց չի կարելի մահացածի տեղ դնել, քանի թաղված չեն, և սահմանադրություն պատվիրողին էլ չի կարելի անմահ համարել, քանի դա գործնականում ապացուցված չէ։

Եվ հիմա էլ տհասներին թվում է, թե “ինչ է եղե որ”՝ նախագահը կա, վարչապետը, խորհրդարանն ու մանավանդ ոստիկանությունը կան, ամեն ինչ լավ է՝ Все хорошо, прекрасная маркиза:

Էդպես թվում է, ու այդ խաբկանքը կարող է դեռ երկար թվալ։ Բայց որ իշխանությունը փլուզված է, դա էլ փաստ է՝ ինչպես ծառը մահացած է, չորացած, անկենդան, բայց կարող դեռ կանգուն մնալ, մինչև առաջին հզոր քամին։

Նիկոլ Փաշինյանի համառությամբ ու կամքի ուժով, այսօր հենց այդ քամին է փչում։ Եվ պահի խնդիրն է պարզել-հաշվարկելը, թե որն է ճիշտը՝ թողնել, որ՝

Ա. ծառը հիմնովին, բնով ու արմատներով շուռ գա ու հայտնվենք բացահայտ անիշխանության մեջ։

Բ. Բանակցություններով ու փոխադարձ զիջմամբ համաձայնեցնենք ծառի ֆունդամենտալ գլխատում-կտրատումը, տեղաշարժն ու նոր տնկիներով փոխարինելը։

Գ. Շարունակել մարդկանց անհոգ պարը, սուլոցներով երթերը, որովհետև ինչպես ցույց է տվել նախորդ փորձը, այս իշխանությունների հետ ցանկացած պայմանավորվածությունը ստորագրված թղթի գինն էլ չունի, որովհետև այդ մարդիկ ունակ չեն իրականությունը տեսնելու և նրա հետ հաշվի նստելու։

Ակնհայտ է, որ Ա և Բ տարբերակների բանալին ու նախաձեռնությունը իշխանությունների ձեռքին է։ Բայց և մինչ բանակցությունների գալը, նրանք պարտավոր են պարզելու, թե ոնց են Սերժ Սարգսյանին իշխանությունից դուրս հրավիրում։

Նոր նախագահն առաջարկել էր, որ իբր դաշնակցության առաջարկով պատրաստ է իր հովանու ներքո կողմերի միջև բանակցային պրոցես նախաձեռնելու։ Պարզ է, որ դաշնակցությունն այստեղ զուտ ձևական տերմին է, որ նախաձեռնության ետևում հենց իշխանություններն են։ Բայց և ակնհայտ է, որ այդ ֆորմատով ընդդիմությունը դեռ բանակցելիք-պատասխանելիք չունի։

Վերջին 30 տարիներին հենց իշխանությունների ջանքերով այնպիսի անապատի է վերածված ընդդիմադիր դաշտը, որ ազդեցիկ, գիտուն, ընդդիմադիր անհատների կատաստրոֆիկ սուղություն է։ Եվ փողատերերի, օլիգարխների ու տեղական իշխանների հետ երկխոսելու ու ներկայանալու պատրաստ թիմը դեռ չկա։ Կա մեկ Նիկոլ Փաշինյան, ով թե հոգեբանորեն, թե կամքով և թե հավակնություններով պատրաստ է ամենակարևորագույն պաշտոնները ստանձնելու։ Բայց և չկա մերձակա համախոհների մասնագիտական ու լիդերական ռեսուրսը, որը թույլ կտա նրան իրոք աշխատելու։

Սա փաստ է, թաքցնելիք չէ, և ազնվորեն քննարկելիք է։

Ինչպես փտած է իշխանության ծառը, նմանապես փտած է ընդդիմության ծառը։

Իշխանությունները չեն կարող կառավարել ոնց մինչև հիմա էր, որովհետև իրենց դեմ է ելած ողջ ժողովուրդը՝ ներառյալ նաև արդեն ծայրահեղ նվաստացման հասցված ոստիկանությունը։ Իսկ ընդդիմությունն էլ պատրաստ չէ ամբողջական իշխանությունը վերցնելուն, որովհետև որակապես, մասնագիտորեն ու ազդեցության լծակներով ու ռեսուրսներով պատրաստ չէ դրան։

Ավելին, նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսգրքով իշխանական կառուցվածքային  անկարողության ու գործունեության սաբոտաժի այնպիսի քարկապ ու աբսուրդային փակուղի է ներդրված, որ ոչ մի իշխանություն չի կարող աշխատել, և պարզ ելքեր վիճակից բացարձակապես չեն երևում։

Ակնհայտ է մի բան, որ զուտ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված սուպերվարչապետությունը պետք է անհապաղ չեղարկվի և գոնե մասնակի ետքայլ արվի դեպի հին սահմանադրությունը։

Պետք է մտցվի ժամանակավոր կառավարման ինչ որ համակարգ, ասենք եռակառավարման  գերագույն իշխանությամբ, իրավահավասար՝ նախագահի, ընդդիմության ներկայացուցչի՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի և միջին տարիքի, մեծահամբավ արտերկրացի մի հայ գիտնականի, մասնագետի կամ քաղաքական գործչի մասնակցությամբ /այդպիսիք կան թե Մոսկվայում և թե արևմուտքում/։ Այդ մարմնի որոշումները պետք է պարտադիր համարվեն վարչապետի ու կառավարության համար։

Ես պատկերացնում եմ, որ այս հոդվածը կարդացողները մտածում են, թե հեղինակը կամ ցնդած է, կամ էլ խելագար։ Ոչինչ, դա էլ է խաբկանք, ոնց իբր դեռ կենդանի հայկական իշխանությունն է խաբկանք։

Ամեն դեպքում, իմ կարծիքն է, որ ընդդիմությունը պետք է խուսափի առաջարկվող բանակցություններից և թեժացնի վիճակը մի քանի նկատառումներով։

1. Որպեսզի իշխանությունները վերջնականապես ու անվերադարձ համոզվեն իրենց ծառի մահացած լինելու մեջ։

2. Որպեսզի Սերժ Սարգսյանը համոզվի, որ ինչպես խորամանկ աղվեսը, հիմա ինքն է երկու ոտքով հայտնվել իր իսկ լարած թակարդում և իր համար լավագույն լուծումը ինքնակամ հեռանալն է։

Նվիրված սեփականությունից հրաժարվելը հենց նման քայլի գնալու նախանշաններից էր և ավելորդ չէ իրեն հասկացնելը, որ պաշտոնին մնալու հարցում համառելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ իր ու բոլորի համար։

3. Որպեսզի ընդդիմությունն ինքը ժամանակ ունենա իր դաշտը բերելու իրոք ոչ սրիկա ու ոչ պնակալեզ երիտասարդ մասնագետների, որոնք կընդգրկվեն նոր իշխանության կազմում։

4. Որպեսզի մարդիկ էլ համոզվեն, որ այս անգամ իրենք խաբված չեն, որ իշխանությունն իրոք հասկացել է, որ այսպես շարունակել չի կարելի, որ իշխանություններն իրենք են խնդրում իրական համագործակցություն և որ սա նոր սրիկայություն չէ, ինչպիսիք բազմաթիվ անգամներ եղել են նախկինում։

Գրում եմ, բայց նաև չեմ հավատում, թե հայկական իշխանականում գոնե տարրական սթափությունը կա հասկանալու, որ իրենք երկիրը հասցրել են կործանման, և որ հետագա անհաղորդությունն իրավիճակին, երկրի ու ազգի խնդիրներին կատաստրոֆիկ են լինելու բոլորիս համար և արդեն նոր Թեհլիրյանների հրապարակ գալու հարցն է օրակարգ մտնելու։

Իրենց գործն է՝ կշարունակեն կույր, խուլ, համր ու մանավանդ տհաս ձևանալը, դա էլ տարբերակ է, մի գուցե շատ էլ հավանական։ Բայց այն իրոք լավագույնը չէ՝ մանավանդ ազգայինը, տրամաբանականը, կամ սթափ-մարդկայինը։

Դիդակտիկ օրինակներից հիշենք, որ բեսպրեդելով ու լկտիությամբ ապահովվող  անպատժելիությունը որպես կանոն ավարտվում է ահավոր դաժան ու անխուսափելի պատժով։

 

Բարին ընդ մեզ

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում Հայաստան