Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանել է Սոչի։ Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սոչիից:

 

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է։ Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։ Ես Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան, անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- ասել է վարչապետը։

 

Նրա խոսքով, սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։ «Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ։ Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակում։ Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»։

 

«Հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու։

 

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է  Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

 

Փաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու. Սամվել Կարապետյան Արցախահայերի վերադարձի իրավունքը պետք է մնա ԱԳՆ օրակարգում՝ Ադրբեջանի ախորժակը զսպելու համարՄայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան «Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Հրազդանում ուժեղ փոփոխություններ են․ Նարեկ Կարապետյան«Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին (տեսանյութ) Վեց հատ ինչու․ Մենուա Սողոմոնյան Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում քարոզարշավ է իրականացնում8 մլդ դոլար ինչի՞ վրա ես ծախսել․ Արշակ Կարապետյան Այ տղա, գազատարն էլ քարտեզ չի, որ թղթից կտրես, կպցնես դոշիդ․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը ԿենտրոնումԼՀԿ քարոզարշավը Ապարան քաղաքում Հանրապետության տոնինԱլիևն ասում է՝ Փաշինյանը կատարում է Մայիսի 28-ի, թուրք-թաթարների, Արամ Մանուկյանի և 300 հազար ադրբեջանցի «տուրիստների» մասին․ Արմեն Մանվելյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը ՀրազդանումՈւժեղ Հայաստան դաշինքը Հրազդանում է ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ) Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՍարդարապատումԵս կուզենայի այսօր տեսնեի ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ․ Լևոն Սարգիզով Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԵրբեք թույլ մի տվեք ատամնաբույժին այսպես սրսկելՄեր հավատքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ամուր մնա և փոխանցվի մեր ապագա սերունդներին. Նարեկ ԿարապետյանԱրամ Վարդևանյանը՝ առողջության, Քոչարյանի թիմից Կարապետյանի թիմ անցնելու մասին«Ուժեղ Հայաստանի» ուժեղ քայլերթը Բյուրեղավանի փողոցներումՄայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է. Հրայր ԿամենդատյանՀանրապետության օրվա ուղերձով Սամվել Կարապետյանը խոսեց պետության մասին Առեղծվածային կերպով անհետ կորած երեխաներ Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանը» նախընտրական հանդիպումները շարունակում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքումՀնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին Հատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Երևանը հեռացնում է «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը փաստաթղթերից․ Զախարովա Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Սարդարապատ այցի ժամանակ կատարում է համանուն երգըԳյուղմթերքի արգելքի իրական պատճառները Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին Մարդիկ խուճապի մեջ են․ TikTok-ում տարածվող «վտանգավոր» սննդային թրենդը հասել է նաև ՀայաստանՇնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերին տոնական զորահանդեսի կապակցությամբ. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ Ապարանում Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Ձեր խոհանոցում քաղցկեղի դեմ գաղտնի զենք կա Թրամփը բացահայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին Մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը