Դե հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կարելի է փողոց փակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAsekose.am-ը գրում է.
Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանում կրկին փողոց էին փակել՝ ներկայացնելով որոծ պահանջներ, ինչը համացանցում, նաև՝ համաքաղաքացիների կողմից միանշանակ չի ընդունվել:
«Առավոտյան գործի էի գնում, տեսնեմ փողոցները փակել են ձկան խանութի մոտից մինչև ՌԴ դեսպանատուն։ Է հետո՞, չվերջացավ էտ ձեր թավշյա հեղափոխություն ասվածը։ Հիմա ով որտեղ ուզի, պետքա փողոց փակի՞։ Ստեղ են ասել, զզվացրիք արդեն։ Դե եկեք մարզերում, քաղաքներում փողոցներ փակենք, մարդա մեր շենքի դեմը, ավտոյի, չգնանք գործի… չե՞ք զգում, որ սա ապակառուցողական ճանապարհ է։ Մի անգամ արեցինք, հասկացանք, հիմա եկել է ժամանակը աշխատելու, կառուցելու, կարգ ու կանոն հաստատելու»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Օֆելյա Սիմոնյանը։
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ նշված փողոցն արդեն բաց է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



