Բողոքի ալիքի ևս մի արդյունք. Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը: «Ծնողները չեն ցանկանում, որ նա աշխատի դպրոցում»,-հավելեց համայնքապետը: Հիշեցնենք, որ Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



