Իրանի առաջին փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի առաջին փոխնախագահ Էշակ Ջահանգիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։
Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Հայաստանն ու Իրանը միշտ ունեցել են բարեկամական ու մտերիմ հարաբերություններ։ «Ես միանգամայն վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մենք ականատես կդառնանք մեր երկրների համագործակցության ու հարաբերությունների ընդլայնմանը»։
Իրանի առաջին փոխնախագահը նաև հաջողություններ է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին ու բարգավաճում՝ հայ ժողովրդին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



