Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալբերտ Ջաղացպանյանը ո՞ւմ է ասում «Միակն ես»

ՎԻԴԵՈ

Past.am

- «Միակն ես» երգն ինչպե՞ս կյանքի կոչվեց:

 

- Ձայնագրման առաջարկը ստացել եմ «Միակն ես» երգի երաժշտության եւ բառերի հեղինակ Վարդան Գալստյանից: Ասեմ, որ դա միանգամայն համահունչ էր իմ ստեղծագործական փնտրտուքներին:

 

 

 

Իրականում, երբ երգչի կարիերան ես ընտրում, ապա առաջնային է դառնում լսարանին ներկայացնել մեղեդու եւ բառերի այնպիսի ներդաշնակություն, որը կհասնի նրանց հոգու ամենանուրբ լարերին: Համոզված եմ, երգի հեղինակը կարողացել է լուծել այս խնդիրը:

 

 

 

Մյուս կողմից, իմ անձնական կյանքում շատ կարեւոր ու հուզումնալից պահ է. ես պատրաստվում եմ ընտանիք կազմել իմ սիրեցյալի հետ, եւ սա հրաշալի առիթ էր արտահայտելու իմ սերը նրա նկատմամբ:

 

«Միակն ես» երգը կյանքի է կոչվել մի շարք տաղանդավոր եւ արհեստավարժ մարդկանց համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում: Ես մեծ հպարտությամբ եւ երախտագիտությամբ կնշեմ նրանց անունները. երաժշտության եւ բառերի հեղինակ՝ Վարդան Գալստյան, ռեժիսոր՝ Գեւորգ Օլքինյան, օպերատոր, նկարահանումների գծով պատասխանատու՝ Վահե Համբարձումյան, Mix&Mastering-ի պատասխանատու՝ Արարատ Զաքարյան, երաժշտական գործիքավորող՝ Կարեն Նահապետյան:

 

- «Միակն ես» երգն ունի՞ հասցեատեր:

 

- Երգի հասցեատերը նեղ իմաստով իմ սիրելին է, որի հետ ես պատրաստվում եմ կյանքի երկար ճանապարհ անցնել: Հուսամ՝ նա եւս պատրաստ է դրան (հումոր): Լայն իմաստով երգս ուղղված է բոլոր սիրահարներին:

 

- Ռուսաստանաբնակ Ալբերտ Ջաղացպանյանն ինչպիսի՞ ընտանիքում է մեծացել:

 

- Ծնվել եւ մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Հետխորհրդային տարիներին ծնողներս, ինչպես շատերը, ցավոք, կորցրեցին իրենց աշխատանքը: Կյանքիս առաջին 6 տարիներն անցկացրել եմ իմ ծննդավայրում՝ Ջավախքում, հաջորդ հինգ տարին՝ Հայաստանում՝ Երեւանում, իսկ այնուհետեւ ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստան, եւ պատանեկան տարիներից սկսած՝ բնակվում եմ Ռուսաստանի ամենահայաշատ քաղաքներից մեկում՝ Դոնի Ռոստովում:

 

- Հավատարմություն եւ սեր կա Ձեր երգում, իրականում այդ հասկացություններն ի՞նչ դեր ունեն Ձեր կյանքում:

 

- Իմ ողջ գիտակցական կյանքում ես փորձել եմ հավատարիմ լինել եւ դա եմ ակնկալել ինձ շրջապատող մարդկանցից: Սիրո հետ կապված կարող եմ մի բան ասել. երբ մենք արտագաղթում էինք Ռուսաստան, մայրս առաջին հերթին գրքերն էր վերցնում իր հետ: Եվ ամենակարեւոր գիրքը, որ ես ձեռքերումս ամուր սեղմած բերել եմ հայրենիքից, «Մանուկների Աստվածաշունչն» էր, որը, կարծում եմ, շատ մեծ դեր ունեցավ իմ մտահորիզոնի ձեւավորման հարցում: Այդ գիրքն իր բոլոր էջերից սեր էր քարոզում, իսկ ես չէի դադարում այն վերընթերցել կրկին ու կրկին: Այդպիսով մարդկանց ու աշխարհի հանդեպ սերն իմ աշխարհայացքի կարեւորագույն մաս դարձավ:

 

 

 

- Այսօր ՌԴ-ում ապրող հայ երիտասարդությունը կարողանու՞մ է պահպանել հայ ընտանիքին հարիր ավանդույթները:

 

- Գիտեք, իմ շրջապատում ապրող հայ երիտասարդները հիմնականում սերում են այնպիսի ընտանիքներից, որտեղ դեռեւս պահպանվում է հայի շունչն ու ոգին: Նրանց ծնողներն անում են անկարելին՝ իրենց զավակներին հայ պահելու համար: Բայց պետք է ընդունել նաեւ, որ արտաքին աշխարհն էլ իր հզոր ազդեցությունն ունի երիտասարդների ձեւավորման հարցում, եւ կարծում եմ, որ մենք կարողանում ենք պահպանելով մեր լավագույն ավանդույթները՝ ժամանակին համընթաց քայլել:

 

- Նորաստեղծ ընտանիքի կայացման համար կնոջ ո՞ր հատկանիշներն են կարեւոր:

 

- Իմ կարծիքով, ընտանիքի կազմավորման պատասխանատվությունը չի կարելի դնել միայն կնոջ վրա: 21-րդ դարում ընտանիքի կայացման համար շատ կարեւոր է միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը, փոխհամաձայնությունը, հանդուրժողականությունը, հարաբերական ազատությունը: Միայն այս հատկանիշների առկայության պայմաններում կարող ես կազմել ամուր ու երջանիկ ընտանիք:

 

Ստեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Նարեկ ԿարապետյանՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել