Տավուշի մարզում տեղադրվել է ֆրանսիական սեյսմիկ կայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետներն օրերս հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան: Այն ֆրանսիացի գործընկերների կողմից ՍՊՏԾ-ին 2017 թվականին տրամադրված 6 սեյսմիկ կայաններից չորրորդն է, որ տեղադրվեց հանրապետության տարածքում: Եվս 2 կայան կտեղադրվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՍՊՏԾ-ն ֆրանսիական կողմից այս տարի ստանալու է սեյսմիկ սարքերի նոր խմբաքանակ` գրունտի ուժեղ շարժումների գրանցման 6 աքսելերոգրաֆ, որոնք կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ գործող ՍՊՏԾ-ի 6 սեյսմիկ դիտակետերում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



