Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զավակ ունեցող 317 քաղաքացի այսօր ապրում է ծերանոցում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017թ. ՀՀ–ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման ինը կազմակերպություն, որից հինգը` պետական (3–ը` Երևանում, 1–ական` ՀՀ Գեղարքունիքի և Շի– րակի մարզերում), չորսը` ոչ պետական (2–ը` ՀՀ Լոռու մարզում, 1–ական` ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում): Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից։ Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 25 հազար 217,3 քմ, որի 84,2%–ը բաժին է ընկել պետական կազմակերպություններին: Պետական երեք և ոչ պետական երկու կազմակերպություններ ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է, համապատասխանաբար` 2 հազար 540,3 քառակուսի մետր և 182 քառակուսի մետր: Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պետական և ոչ պետական կազմակերպությունների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 1380 և 183 խնամյալների համար: Այդ ինը շենքերից երեքը տիպային են, իսկ վեցը՝ հարմարեցված։ Բացի այդ, միայն երկուսի շենքային պայմանները կարելի է համարել բավարար։ Վեցում անհրաժեշտ է կատարել ընթացիկ վերանորոգում, իսկ մեկում՝ հիմնավերանորոգում։ Ըստ վիճակագրության, այդ ինը շենքերից երկուսում առհասարակ բացակայում է տաք ջրամատակարարումը, հինգում առկա է, իսկ երկուսի վերաբերյալ նշված է՝ այլ։ Ջերմամատակարարումը նույնպես իդեա­լական չէ։ Կենտրոնական ջեռուցում կա շենքերից միայն երեքում, մնացած վեցում այն անհատական է։ Այս հաստատություններում խնամյալների թիվը 2017 թ. սկզբին կազմել է 1363, որից 723–ը՝ կանայք, իսկ տարեվերջին նվազել է 1324։ Նախորդ տարի այդ հաստատությունները լքել է 251 քաղաքացի, որի ուղիղ կեսը՝ 124–ը կանայք էին։ Լքողների մեջ չորսը եղել են մինչև 30 տարեկան, 17–ը 31–50 տարեկան, 56–ը՝ 51–70 և 99–ը՝ 71–ից բարձր տարիք ունեցողներ։ Ի դեպ, հարազատների մոտ վերադարձողների թիվը կազմել է 83, իսկ մահացածնե­ րինը՝ 159։ Արդեն տարեվերջին այս կազմակերպություններում մնացած 1234 քաղաքացուց 310–ը անկողնային հիվանդներն են, 864ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Զավակ ունեցողները 317–ն են։ Կան նաև ամուսնական զույգեր՝ թվով 25։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Սենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում