Բիթքոինը մեկ ամսվա ընթացքում ամենացածր փոխարժեքն է գրանցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւրբաթ բիթքոինի փոխարժեքը նվազում է եւ, հավանաբար, երկրորդ շաբաթն անընդմեջ ցածր արդյունքով կավարտի: Մարտի սկզբից բիթքոինը դեռ նման անկում չէր ապրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով MarketWatch-ին:
Կրիպտոարժույթի գինը գործարքների ընթացքում նվազել էր մինչեւ 7931.43 դոլար, ինչը ապրիլի 18-ից ամենացածրն է: Այժմ բիթքոինը, ըստ CoinDesk-ի տվյալների, վաճառում է մոտ 8.065.84 դոլարով՝ նախորդ գործարքների ավարտից 1.7 տոկոսով ցածր գնով:
Բիթոքոինի փոխարժեքը մայիսի սկզբին գրանցված առավելագույն մակարդակից հետո, երբ այն վաճառվում էր մոտ 10 հազար դոլարի սահմաններում, նվազել է ավելի քան 15 տոկոսով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



