Երևանի շենքերից մեկում այրվել են էլեկտրական հաշվիչները. ծխապատ գոտուց տարհանվել է 18 բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական ծառայություն մայիսի 18-ին ժամը 21:26-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին:
1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:
Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակիչ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



