Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ-ական­ներ պետք է փնտրել «մո­մի լույ­սով». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 12 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Խոսքը Անտառուտ, Դավթաշեն, Դպրեվանք, Նոր Արթիկ, Այգեզարդ, Գոռավան, Մարգարա, Վանեվան, Տորֆավան, Անտառաշեն, Գեղասար ու Գետամեջ համայնքների մասին է: Ընտրություններին մասնակցելու իրենց «պատրաստակամությունն» էին հայտնել 38 քաղաքացի, որոնցից հինգն արդեն փոշմանել ու հետ են վերցրել փաստաթղթերը: Եթե նախկինում ՏԻՄ ընտրությունները նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի համար ինքնարտադրվելու լավագույն միջոցն էր, և նրանք պահը բաց չէին թողնում այդ ընտրությունների թեկնածուների մեծամասնությունը լինելու, ապա այսօր, որքան էլ տարօրինակ թվա, այս համայնքների ղեկավարների թեկնածուների ցուցակում ՀՀԿ-ականներին հայտնի ասացվածքի պես պետք է փնտրել՝ ցերեկով ու մոմի լույսի ներքո: Բանն այն է, որ նշված 38 թեկնածուից միայն երեքն են հանրապետական, որոնք բոլորն էլ գործող համայնքապետեր են: Խոսքը Արագածոտնի մարզի Անտառուտ, Նոր Արթիկ ու Արմավիրի մարզի Մարգարա համայնքների մասին է: Այս երեք ՀՀԿ-ական թեկնածուները հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Հարազատ կուսակցությունը չի աջակցում նրանց: Իհարկե, այնպես չէ, որ ավելացել են «Քա­ ղաքացիական պայմանագրի» թեկնածուները: Այս կուսակցությունից միայն մեկ թեկնածու կա, ով Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետի պաշտոնն է ցանկանում զբաղեցնել: զբաղեցնել: Երկու թեկնածու էլ կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արագածոտնի մարզի Նոր Արթիկ ու Արարատի մարզի Գոռավան համայնքների ՏԻՄ ընտրություններում: Բացի այս, կան ևս երկու անկուսակցականներ, ովքեր առաջադրվել են այս կուսակցության կողմից: Ի դեպ, թեկնածու կար նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, ով, սակայն, արդեն հետ է վերցրել իր փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի մնացած թեկնածուներն անկուսակցական են: Նրանցից տասը՝ գյուղապետեր են, կան համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի տնօրեն ու ուսուցիչ, բանվոր ու վարորդ, անհատ ձեռնարկատեր: Այս 12 համայնքներից ամենաթեժ պայքարը կլինի Արարատի մարզի Գոռավան համայնքում, քանի որ այնտեղ գյուղապետի աթոռի համար պայքարում է վեց թեկնածու, ընդ որում՝ հինգ անկուսակցական ու մեկ ԲՀԿ-ական: Անկուսակցական է նաև գործող համայնքապետը, որի հետ մրցակցում են անհատ ձեռներեցը, անհատ ձեռնարկատերը և երեք դեռևս գործազուրկ քաղաքացիներ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ ԹրամփՄայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆԱնգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՈւնենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ ՓաշինյանԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերըՖուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանԹրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». AxiosՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ ԿարապետյանԱՄԷ-ն հայտարարել է իրանական երեք հրթիռների որսման մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԾանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՈչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված ԶանգակատունըՎերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿՓրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից ԱՄՆ-ն սկսել է իր զnրքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքներըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումԱրագածոտնի մարզում «Mitsubishi Pajero»-ն բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրшվորՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Էմանուել Մակրոնի սուտը. Արտակ Զաքարյան Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ