Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել, որոնք նա փորձել էր մաքսանենգությամբ երկիր անցկացնել: BBC-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Դելի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում 25-ամյա օտարերկրացի կինը ձերբակալվել է:
Նա մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որտեղ կապսուլաները օրգանիզմից հանելու համար նրան լուծողականներ են տվել:
Ըստ գնահատականների՝ կինը փորձել է 700 հազար դոլար արժողությամբ կոկաին անցկացնել: Ոստիկանությունը հայտնել է, որ նա կապսուլաները կուլ է տվել Սան Պաուլուում եւ դրանք պետք է փոխանցեր Դելիում գտնվող Նիգերիայի քաղաքացուն: Ոստիկանությունը նշել է, որ սա կոկաինով կապսուլաների ամենամեծ քանակությունն է, որը երբեւէ հանել են մարդու օրգանիզմից:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



