Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում ՃՏՊ-ի հետևանքով հետիոտնը վրաերթի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այդ պահին փողոցը հատող հետիոտնը վրաերթի է ենթարկվել, և Mercedes մակնիշի մեքենայի ուղևորուհին վնասվածքներ է ստացել»,- ընդգծեցին ոստիկանությունից:
Քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



