14 հազար դոլար նոր մեքենայի գնման համար. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 6 միլիոն 600 հազար դրամով ձեռք է բերել «VOLKSWAGEN POLO 1.6» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նախորդ տարի չնչին չափով են փոփոխվել: Եթե տարեսկզբին ունեցել է 4 միլիոն 500 հազար դրամ, ապա տարեվերջին՝ 4 միլիոն 800 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 20 միլիոն 545 հազար դրամ, որից 10 միլիոն 545 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 10 միլիոնը՝ շահաբաժին: Նշենք, որ Խառատյանը այս պաշտոնն է զբաղեցնում մոտ 20 տարի՝ 1999 թ. սկսած: Մինչ այդ էլ երկար տարիներ՝ 1991–1999 թ. աշխատել է «Գալիք» համալսարանում՝ որպես իրավախորհրդատու:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում