Երևան, 17.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ ուժգին, բայց թափահարման կարիք ունի. Թոմաս դե Վաալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ դիրքորոշումն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ոչ ուժգին, բայց թափահարման կարիք ունի: Այս մասին իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող, «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:

 

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի  առաջին մեկնաբանությունները ցնցում էին իրենցից ներկայացնում: «Նա ավելի շատ խոսում էր որպես ամբոխի մարդ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է», - գրում է դե Վաալը:

 

Նոր վարչապետի կոշտ դիրքորոշումը, ըստ վերլուծաբանի, պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Փաշինյանը հաջորդեց 90-ական թվականներին Ղարաբաղում մարտնչած երկու հայերին, որոնք 20 տարի ղեկավարում էին Հայաստանը: Ակնհայտ է, որ Փաշինյանը զգում է իր մանդատը հաստատելու անհրաժեշտությունը` ազգային անվտանգությունը ապահովելու համար եւ Ղարաբաղի բնակիչներին համոզելու, որ ինքը նրանց հետ է:

 

Դե Վաալի խոսքով, վտանգը նրանում է, որ եթե Հայաստանի ղեկավարը բացահայտ հայտարարում է  Ղարաբաղի ինքնիշխանության մասին եւ ասում, որ հողերը չեն կարող վերադարձվել, Բաքվի հետ բանակցությունների համար այլեւս հարցեր  չեն մնում, եւ երկու կողմերը վերադառնում են պատերազմին:

 

Վերլուծաբանն ընդգծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում բանակցություններն իրականացվել են հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կողմ իր դիրքն է բռնում եւ բավարար քայլեր է անում, որպեսզի աշխատեն ԵԱՀԿ միջնորդները: Սակայն լուրջ աշխատանք չի կատարվում, եւ իրական առաջընթաց չկա:

 

«Հակամարտությունը դուրս է եկել ԱՄՆ-ի օրակարգից, չնայած, բարեբախտաբար, Թրամփի վարչակազմը դիմադրեց միջնորդության դերից հրաժարվելու գայթակղությանը եւ ԱՄՆ-ից նոր բանակցող նշանակեց՝ Էնդրյու Շոֆեին», - գրում է լրագրողը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նա դեռեւս լռում է՝ թույլ տալով միայն իր պաշտպանության նախարարին իրեն բնորոշ ռազմատենչ հայտարարություններ անել եւ ԱԳՆ-ի ներկայացուցչին «դիվանագիտական ոճով առարկել»:

 

Դե Վաալը հարց է հնչեցնում՝ որքա՞ն երկար կտեւի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լռությունը:

 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը կարող է ձգձգվել, Փաշինյանը եւ նրա գործընկերները չեն ցանկանա խոսել հաշտեցման մոտեցման մասին `վախենալով, որ իրենց հայրենասիրական ջանքերը կասկածի տակ կդրվեն: «Շատ ամիսներ կանցնեն, մինչեւ հակամարտության վերաբերյալ Հայաստանի նոր, համախմբված քաղաքականությունը կստեղծվի», - գրում է նա:

 

Դե Վաալի խոսքով՝ անհրաժեշտ է նոր մտածելակերպ, որը կարող է ներկայացվել Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջոցով, «ով կփոխարինի հիպերզգուշավոր Էդվարդ Նալբանդյանին»: Նա հիշեցնում է, որ Մնացկանյանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջատար բանակցող էր, եւ նրա կարծիքով, «ԵՄ-ն մի քանի մասնակիցներից մեկն է, որը կարող է նոր շունչ հաղորդել այս գործընթացին՝ ավելի ակտիվ դեր խաղալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցողներին աջակցելու համար»:

 

 «Կարճ ասած, մեռած, խաղաղ գործընթացը ակտիվացման կարիք ունի, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգույշ լինեն այն լեգիտիմությունն օգտագործելիս, որը  նրանք հաղթել են  փողոցներում:  Ղարաբաղի բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Նրա ձախողումը միայն մեկ ճանապարհով կտանի՝  նոր հակամարտության», - եզրափակում է նա:

 



««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակել Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ Պետդուման հավանություն է տվել Ռուսաստանում օտարերկրյա դատարանների որոշումների կատարման արգելքին Սև ծովում առևտրային և քաղաքացիական նավերի վրա կրակոցներն անընդունելի են. Էրդողան Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Նյու Յորքում տեղի է ունեցել Լևոն Օգանեզովի հրաժեշտի արարողությունը ՄԱԿ-ը հաստատել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կողմ է քվեարկել Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում Դուբայում ութօրյա ամանորյա շքեղություն կանցկացվի՝ հրավառությամբ, Բոլիվուդով և շքերթներով Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանները չեն կալանավորվի ՊՍԺ-ը կկատարի դատարանի որոշումը և Մբապեին կվճարի 61 միլիոն եվրո Շղթայական ավտովթար՝ Երևանում, վարորդներից մեկը սթափ չէր ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումների մասին Փրկարարները հայտնաբերել են Սպիտակավոր վանական համալիրի մոտակայքում մոլորված քաղաքացուն Նոր մանրամասներ են հայտնի դարձել Իջևան-Երևան ավտոճանապարհի վթարից․ տուժածներ կան Լոռու մարզում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ մանրամասներ «Բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման»․ Փաշինյան Հայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, անվտանգության և կրթության ոլորտներում Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ կուտակած անասնակեր Հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ վիրավորներով Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է «Նոայի» վերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ (ֆոտո) Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Ձյուն և ձնախառն անձրև կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին 44-ամյա տղամարդը հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով ԵՄ ութ երկրներ Ռուսաստանին «անվտանգության անմիջական և երկարաժամկետ սպառնալիք» են անվանել Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Լոռիում դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ Քննչական կոմիտե Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Հայաստանի եվրասիական ընտրությունը Լիվերպուլի ֆուտբոլային երկրպագուների մեջ մխրճված վարորդն ավելի քան 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջnցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձՊարույր Սևակի արձանը կհեռացվի դպրոցի բակից 35-ամյա գյումրեցին հոր ու կնոջ հետ թմրանյութ է տեղադրել Հրազդանի տարբեր հատվածներում Լոռու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում սպանության փորձ էր եղել․ նոր մանրամասներ Սեբաստիա փողոցում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Nissan Tida»-ն․ կա 4 վիրավոր Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Տարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրինագծեր են ընդունվել Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱրամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել ԱԺ-ում ընդունվել է պարտադիր զինվորական ծառայությունը 18-ամսյա դարձնելու օրինագիծը Ինչի հետ է կապված «ականջի խշշոցը»Ծնողներին դանակահարած տղամարդը ձերբակալվել է․ ի՞նչ է եղել Գյումրիում ԿԼ․ «Դինամո Կիև»-«Նոա» հանդիպման մրցավարները հայտնի են Լևոն Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Պարույր Սևակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես, ինչպես ինքն է դա տեսնում. Աննա Հակոբյան Առաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք Չալաբյան