«Սասնա ծռերի» գործով դատական նիստը 2 ժամով հետաձգվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր` մայիսի 24-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դեռ չսկսված հետաձգվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առաջարկեց հետաձգել նիստը մինչեւ ժամը 13:00-ը, որպեսզի ոստիկանության ուղեկցող գումարտակը կարողանա ներկայացնել ամբաստանյալներին:
Նշենք, որ այս մասով գործով դատական նիստերը տեւական ժամանակ տեղի չէին ունենում գործով ամբաստանյալ Կարոե Եղնուկյանի վատառողջ լինելու պատճառով:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



