Կարող Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՊԾ գնդի գրավման գործով զինված խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը 10 միլիոն ՀՀ դրամի գրավի դիմած դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ներկայացրել է արտոնագիր, որով հաստատվում է, որ այդ գումարը վճարվել է համապատասխան դատարանի դեպոզիտ հաշվին:
Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



