Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ նախագահի մրցանակները գտան իրենց հասցեատերերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 23-ին հանդիսավորությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 12 բնագավառների հաղթողներին՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ, դասական երաժշտություն։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհավորական խոսք հնչեցրեց Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:

«Ընդամենը 4 օր հետո տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը: 100-ամյակ՝ մի հանրապետության, որին սպասել են երկար տարիներ, հանրապետություն, որով վերականգնվել է մեր կորցրած պետականությունը, հիմք է  հանդիսացել հաջորդ հանրապետության ստեղծման համար»,-ասաց Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ թեպետ, առաջին հանրապետությունը կարճ կյանք է ունեցել, սակայն այդ ընթացքում հսկայական հաջողությունների է հասել՝ ստեղծելով մշակույթ, համալսարան, կազմակերպելով ներգաղթ և այլն:

Խոսելով մրցանակաբաշխության մասին` Արմեն Սարգսյանը նշեց, որ Պողոսյան ընտանիքի մեծ կամքի շնորհիվ է, որ նշելով Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, առիթ ունենք մշակույթի, գիտության և այլ ոլորտներում նշանակալից ներդրումներ ունեցած անձանց շնորհավորել և պարգևներ տալ:

«Ես իմ շնորհավորական խոսքն եմ ուղղում հանձնաժողովներին, ովքեր ազնվորեն ընտրել են լավագույններին: Իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կատարած աշխատանքի համար: Ուզում եմ շնորհավորել մրցանակակիրներին, շնորհավորել նրանց, որոնց աշխատանքն ընդունվել են հանձնաժողովներ, սակայն այս տարի մրցանակ չեն ստացել: Վստահ եմ, որ հաջորդ անգամ նույն անձինք և ուրիշները նորից այս սրահում իրենց արժանին կստանան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահի մրցանակը նախաձեռնած Պողոսյան հիմնադրամի հիմնադիրներից, բարերար Ալբերտ Պողոսյանն իր խոսքում նախ անդրադարձավ հայաստանյան վերջին զարգացումներին:

«Հայ ժողովուրդը կարողացավ խաղաղ կերպով փոխել երկրում իրավիճակը: Ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը վճռականորեն ու նպատակասլաց ձևով գործընթացը տարավ խաղաղ հանգուցալուծման: Նշանակալի էր նաև Սերժ Սարգսյանի քայլը, նա կարողացավ հեռանալ՝ ոչ մի կաթիլ արյուն չթափելով: Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին նպաստել, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն ունենան Հայաստանի զարգացման վրա»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Ալբերտ Պողոսյանը նշեց, տարիներ շարունակ ձգտել են նպաստել երկրի զարգացմանը, օժանդակել ազգին:

Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու համար ՀՀ նախագահի կողմից մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

«Ինչ խոսք, շատ տպավորիչ է ու հաճելի, ինձ շոյված ու գնահատված եմ զգում: Այս մրցանակը խթան է, որ մի անգամ ևս արժևորվի գործը ոչ միայն ինքնին, այլև, որ այն հաճախ հնչի մեր երաժշտական սրահներում։ Կարծում եմ, որ մրցանակի բերած օգտակարությունը հենց սա է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի հարցին, թե Տիգրան Մանսուրյանն այս օրերին ինչով է զբաղված, նա նշեց, որ ավարտում է մի գործ, որն աշնանը կհնչի Իտալիայում՝ Սուրբ Մինաս եկեղեցու հազարամյակին նվիրված արարողությանն ու համերգին։

«Ծայրահեղ լարված ու զբաղված եմ այդ գործով, որպեսզի ժամկետների հետ կապված խնդիրներ չունենամ։ Այն կոչվում է «Հավատով խոստովանիմ», Ներսես Շնորհալու աղոթքների շարքից է»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։

ՀՀ նախագահի կողմից հատուկ մրցանակի արժանացավ իտալացի պատմաբան Մարչելո Ֆլորեսը՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ զանգվածային ոճրագործությունների պատմության ուսումնասիրության համար։

«Ինձ համար պատիվ է այս մրցանակին արժանանալը: Երբ ես տարիներ առաջ ուսումնասիրում էի Հայոց ցեղասպանության թեման, այդ ժամանակ Իտալիայում շատ քչերը գիտեին այդ մասին, տեղյակ չէին Թուրքիայի ժխտողականության մասին: Այսօր իրավիճակը փոխվել է, թե գիտական, թե հասարակության լայն շրջանակում տեղյակ են թեմայից: Իմ թուրք ուսանողներից մեկն արցունքներն աչքերին մոտեցել  էր և ասում էր, թե տեղյակ չի եղել իր երկրի վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանությունը, բարձրաձայնենք: Անցյալի պատմության ճանաչման միջոցով է կարելի խաղաղություն կառուցել ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարչելո Ֆլորեսը։

Բժշկագիտության բնագավառում Մհեր Բիշարյանը, Մարինե Բաղդասարյանը, Դիանա Հարությունյանը մրցանակ ստացան «ՀՀ տարածքում անձի նույնականացման և փորձաքննության նպատակով կատարված պոպուլյացիոն դիմածնոտային և գենոմային հետազոտություններ» աշխատության համար։

«Այն տարիների ընթացքում կատարված գիտական և փորձագիտական աշխատանքի արդյունքն է։ Դատաբժշկական և դատագենետիկական ուսումնասիրությունների միջոցով մենք ՀՀ տարածքում բնակվող ազգաբնակչության մոտ բնորոշ հայտնաբերել ենք  գենետիկ, ինչպես նաև դատաստոմատոլոգիական առանձնահատկություններ, որոնք կիրառվում են անհայտ անձանց նույնականացման պրոցեսում։ Այլ կերպ ասած, խոսքը դատաբժշկական ոլորտում նոր մեթոդների, նոր կիրառումների դրանց միջոցով նոր առանձնահատկությունների հայտնաբերման մասին է: Մրցանակը մեր թիմային աշխատանքի գնահատականն է, ինչը և՛ շատ հաճելի է, և՛ պարտավորեցնող»,-ասաց նա ։

Բնական գիտությունների ոլորտում մրցանակակիրներն են Գեղամ Գևորգյանը, Կարեն Քեռյանը, Սամվել Սիրեկանյաննն ու Անուշ Հովակիմյանը:  Ֆիզիկայի ոլորտում՝ Աշոտ Պետրոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Մարինա  Դերձյանը:  Հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակ ստացավ ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանին՝ «Ծառ-ծաղկաքաղիկ» գրքի համար:  Գրականության ոլորտում մրցանակ ստացավ  Հովհաննես Երանյանը՝ «Մեղքի պարան» վեպի համար, Արա Առաքելյանը՝ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի թարգմանության համար:

Արվեստի բնագավառում «Մենք և դիմանկար՝ Հայաստան» լուսանկարների շարքի համար մրցանակ ստացավ Զավեն Խաչիկյանը, իսկ «Ակնթարթ» լուսանկարների շարքի համար՝ լուսանկարիչներ Հայկ Բաղդասարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանը, Լուսինե Սարգսյանը:

«Pattern» լուսանկարների շարքի համար նախագահի մրցանակի արժանացավ Սիրանուշ Մխիթարյանը, «Քամու հետ» վավերագրական ֆիլմի համար՝ Արթուր Սահակյանը, «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Բաղդասարյանը, «Երկնքի և երկրի միջև» վավերագրական ֆիլմի համար՝ Մանե Գրիգորյանը:

Գրականության ոլորտում մրցանակի արժանացավ Երվանդ Վարդանյանը՝ «Անարխիստների կղզին» պատմվածքների ժողովածուի համար:

Դասական երաժշտության երգեցողություն անվանակարգում նախագահի մրցանակ ստացան Ջուլիետտա Ալեքսանյանը և Հովհաննես Անդրեասյանը բարձր կատարողական արվեստի համար: Գործիքային կատարման համար նախագահի մրցանակ ստացավ՝ Դիանա Ադամյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառում որևէ մրցանակ չտրվեց:

[gallery id= 60814]

Նախագահի մրցանակը հիմնվել է 2001 թվականի հունվարի 19-ին: Նախագահի մրցանակը նախաձեռնել և իրականացնում է Պողոսյան հիմնադրամը: Այն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության և մշակույթի բնագավառների խթանմանը և զարգացմանը: Մրցանակը շնորհովում է Հայաստանում՝ լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած քաղաքացիներին: 17 տարվա ընթացքում 12 անվանակարգում տրվել է 378 մրցանակ:



Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ