Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են և ծանր վիրավորվել մեր հայրենակիցները: Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, վիրավորներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



