«Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:
Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



