Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին
ՍՊՈՐՏ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին, որի մեկնարկցի առաջ Արոնյանը ուժերը կփորձի նաև կայծակնային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա մրցաշարի 10 մասնակիցների թվում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին, որին կհաջորդի կայծակնային մրցաշարը: Իսկ դասական շախմատի անդրանիկ տուրը կմեկնարկի մայիսի 28-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



