Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել եւ ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղեւոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



