Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:
«Ես սիրում եմ Հայաստանը»,-Մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցավ և հայերենով ասաց վարչապետին:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցավ անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:
«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասաց Փաշինյանը: Մաքսը նշեց՝ անպայման կհորդորի ընկերներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



