Հարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջազգայի ամենակարճ չվերթը բացվել է Հարավային Ամերիկայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, չվերթն իրականացնում է Aruba Airlines ավիաընկերությունը:
Այն միմյանց է կապելու Արուբա կղզին՝ Նիդերլանդների արտասահմանային տարածքը և վենեսուելական Պունտո Ֆիջո քաղաքը: Հեռավորությունը կազմում է 80 կմ և թռիչքը տևում է 8 րոպե: Չվերթներն իրականացվելու են երկուշաբթի և ուրբաթ օրերին, տոմսերի գները սկսվելու են 200 դոլարից:
Աշխարհի ներքին ամենակարճ չվերթը տևում է ընդամենը 2 րոպե և իրար է կապում Օրկնեյան կղզիների Ուեսթրեյի և Պապա Ուեսթրեյի օդանավակայանները Շոտլանդիայում: 2017 թվականի սեպտեմբեր ամսին ամենակարճ ավիաչվերթը եղել է Հոնկոնգից մինչև Տայբեյ (Թայվան):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



