Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերահսկիչ պալատի գործունեության համար միայն խախտումներ արձանագրելը բավարար չէ, պետք է պարզել պետական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած ձախողումների պատճառներն ու դրանց հետևանքները` հետագայում դրանք կանխելու և բացառելու նպատակով։ Սանկտ Պետերբուրգում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն, ով մայիսի 23-25-ը մասնակցում էր ՌԴ նախագահի հովանու ներքո անցկացվող միջազգային տնտեսական ֆորումին։ Ֆորումի շրջանակներում ՌԴ հաշվիչ պալատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էր 19 պետությունների բարձրագույն աուդիտի հաստատությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: 

«Վերահսկիչ պալատի համար կարևոր չէ միայն այն, թե ինչ ծրագիր է Կառավարությունն իրականացնում, կարևոր է նաև, թե ինչպես է այն իրականացվում և ինչ վերջնական արդյունք է ստացվում, արդյո՞ք բարենպաստ պայմաններ են ստեղծում հասարակության և բնակչության համար։ Պալատն, առաջին հերթին, ամեն ինչ անում է, որպեսզի վերահսկողութան արդյունքները ներկայացվեն անաչառ և օբյեկտիվ, պարզ եւ հասկանալի լեզվով»,- ասաց Լևոն Յոլյանը: 

Նա հայտնեց նաև, որ հստակ քայլեր են ձեռնարկվում ուժեղացնելու ՎՊ վերլուծական կարողությունները` օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները: 

«Մենք ջանում ենք ամրապնդել նաև կապը փորձագիտական հանրության հետ, որը փորձագիտական տեղեկատվության եւ փորձագիտական կարծիքների արժեքավոր աղբյուր է: Մեր դռները բաց են այն մարդկանց համար, որոնք պատրաստ են հանրօգուտ աշխատանք կատարել մեզ հետ միասին», - շեշտեց ՎՊ նախագահը: 

Ֆորումի ընթացքում Հայաստանի ՎՊ նախագահն առանձնազրույց ունեցավ ՌԴ հաշվիչ պալատի նորընտիր նախագահ Ալեկսեյ Կուդրինի հետ: Հայ և ռուս գործընկերները վերահաստատեցին նախկին արդեն մեկնարկած ծրագրերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իրենց պատրաստակամությունը: 

Կլոր սեղան-քննարկման ընթացքում աուդիտի բարձրագույն մարմինները քննարկեցին առանցքային մի շարք հարցեր և գաղափարներ, որոնք կկանխորոշեն աուդիտի մտքի զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տարիների համար՝ փոփոխվող աշխարհին համընթաց և նոր մարտահրավերների պայմաններում։ 

Հանդիպման արդյունքում մասնակիցները հաստատեցին մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք առաջիկայում պետք է լայն քննարկման առարկա դառնան աշխարհի բոլոր աուդիտի բարձրագույն մարմինների համար և արդեն հաջորդ տարի INTOSAI 14 համագումարում քաղաք Մոսկվայում դրանք կհաստատվեն որպես աուդիտի ստանդարտներ: 

Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացվող Ֆորումին մասնակցում էր ավելի քան 140 երկրի շուրջ 15 հազար ներկայացուցիչ:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանԱյսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինnւթյուն և ռազմական տեխնիկա. Փաշինյան Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ ՀայաստանԿալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է Կիևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էՀՖՖ-ն հաղթել է Լոկոմոտիվին Լոզանի Արբիտրաժային դատարանում 35-ամյա կինը հղիությունը շփոթել է թունավորման հետ. երեխան ուղեղի վնասվածքով է ծնվելԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանՀՀ զինուժի տարբեր ստորաբաժանումները՝ Հանրապետության հրապարակում Զորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԻրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՎթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Ինչպես տարբերել առողջ ելակն ու դեղերով աճեցված ելակըՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար․ Թրամփ Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները «Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Առաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը «Արարատ-Արմենիան» ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ) Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու ՀՏ Հայկոն և Գևորգ Գասպարյանը նվաճել են Էվերեստի գագաթը Մեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ Վարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄայիսի 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Մենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանԵրևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանԿարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանՓորձագետը նախազգուշացրել է Հայաստանի տնտեսության մեջ վտանգավոր միտումների մասին Ժողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ Ալեքսանյան