Տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով. Բրիջիթ Բրինք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնձ ոգեւորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը եւ ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում նշել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:
«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան եւ այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարեւոր ռեսուրսով՝ իր մարդկանցով»,-ընդգծել է նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



