Դավթաշենում առաջին հանրապետության 100-րդ տարեդարձը նշվեց հայրենասիրական համերգային ծրագրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Հայրենասիրական համերգային ծրագրով և հայկական ազգային պարերի կատարումներով հանդես եկան Ճանաչված և սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր՝ ապահովելով ներկաների ուրախ տրամադրությունը: Միջոցառման ավարտին հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը ներկաներին փոխանցեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի շնորհավորանքը տոնի կապակցությամբ:
#Դավթաշենվարչականշրջան #Հայաստանիառաջինհանրապետություն #մայիսյանհերոսամարտեր #հարյուրամյակ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



