Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կորդինացման հարցում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում: Եթե կա տնտեսական աճ, ապա նշանակում է, որ բյուջեի մուտքերն ավելացել են: Ինչը նշանակում է, որ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու հնարավորությունն առկա է: Եվ եթե Հայաստանը հայտարարել է, որ սահմանադրորեն ինքը սոցիալական պետություն է, ուրեմն այս խնդրին միանշանակ պետք էր անդրադառնալ: Տնտեսագետի կարծիքով, չի կարելի պետբյուջեի հաշվին մեծացնել կապիտալ ներդրումները՝ առանց սոցիալական բաղադրիչը հաշվի առնելու: Այդ իսկ պատճառով էլ առաջացան որոշակի հակասություններ: «Բոլոր հարցերին պետք է համակարգված մոտենալ: Տնտեսական աճը պետք է որ բավականին լուրջ գումարների մուտք ապահովեր պետական բյուջե: Եվ դրա միջոցով լուծվեին որոշակի սոցիալական խնդիրներ: Սակայն իրականում այդպես չէ: 2018–ից ունեցանք եկամտահարկի փոփոխություն, բայց դա էլ էական ազդեցություն չունեցավ կենսամակարդակի վրա: 2015 թ.–ից աշխատավարձերի և թոշակների հարցը մնացել է առկախված: Նվազագույն աշխատավարձը մնաց նույնը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝16 հազար դրամ: Միանգամից բարձրացան ակցիզային հարկերը, հեղուկ գազի 1000 խ/մ–ի գինը 8000 դրամից դարձավ 25 000 դրամ, բենզինինը 25 000–ից հասավ 40 հազարի: Արդյունքում տեղի ունեցավ այդ համակարգող ապրանքների գների 10 % աճ: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք միանշանակ բնորոշում են տնտեսության իրավիճակը»,–ասաց տնտեսագետը: Մասնագետի խոսքով՝ սրանք համակարգող այն գներն են, որոնց աճի դեպքում շղթայաբար կարող են աճել տեղում արտադրվող բոլոր ապրանքների գները: Բարձր են նաև բանկային տոկոսադրույքները, ինչը թույլ չի տալիս, որ աճ տեղի ունենա ներքին ներդրումների դաշտում: «Հայտնի իրողություն է, որ եթե նպաստավոր չեն տոկոսադրույքները ներքին ներդրումների համար, ապա դա արտաքին ներդրողների համար դրական խթան չի հանդիսանում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա 2014 –ին մենք միջազգային սանդղակում զբաղեցնում էինք 97–րդ հորիզոնականը, իսկ նախորդ երեք տարիներին, կոռուպցիայի դեմ պայքարելուց հետո, զբաղեցրեցինք 107–րդ հորիզոնականը: Միջազգային կառույցները գրանցեցին հետընթաց: Աշխատավարձերի, թոշակների և առաջին անհրաժեշտության ապրանքների համեմատությունը մշտապես պետք է համարժեք լինի: Ու չնայած նախորդ կառավարությունը խնդիրներից առաջնահերթությունը տալիս էր կապիտալ շինարարությանը, ինչը շատ կարևոր է, այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ իրական աշխատավարձերը նվազեն: Եվ եթե այս հարցում հակասություն է առաջանում, ապա մեծանում է սոցիալական լարվածությունը»,– ասաց Ա.Թավադյանը: Կարևոր է նաև, որ տնտեսությունը բնութագրող թվերը ներկայացվեն հստակ: Հարկավոր է կոորդինացնել Վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակված թվային տվյալները: «Ճիշտ կլինի, որ բոլոր օղակների կողմից ներկայացվող թվերը կոորդինացվեն և հստակ ցույց տան, թե հրապարակված այս կամ այն ցուցանիշն ինչ արտահայտություն է ստացել տնտեսության զարգացման և ժողովրդի կենսամակարդակի վրա: Եվ եթե այս հարցի պատասխանը հստակ չէ, ապա միշտ կլինեն խոսակցություններ և վեճեր տարբեր ցուցանիշների վերաբերյալ»,– ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագիտության դոկտորը, պատասխանելով հարցին, թե ներկայում որոշ չափով սոցիալական լարվածությունը մեղմելու համար արդյո՞ք հնարավոր չէ իջեցնել ակցիզային հարկերը, նշեց, որ տնտեսությունը կտրուկ փոփոխություններ չի սիրում: Ուստի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի և սահուն կերպով իրականացվի: «Ես դեմ եմ կտրուկ փոփոխություններին, քանի որ եթե տնտեսական աճը իր արտահայտությունը չի ունեցել տնտեսությունում, ապա ակցիզային հարկն իջեցնելով՝ կարող են ճեղքվածքներ առաջանալ: Եվ եթե բյուջեի մուտքերը մի տողով իջեցվում են, ապա այն հաշվեկշռելու համար պետք է հստակ իմանալ, թե դրա փոխարեն մյուս տողով ինչ աղբյուրից պետք է համարժեք չափով համալրվի բյուջեն: Ի դեպ, լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցում: Այստեղ մենք ունենք առաջարկություններ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հակազդեցության և մենաշնորհային բնութագիր ունեցող ապրանքների գների փափուկ կարգավորման հարցով: Երբ ցածր գնաճ է պահպանվում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում, ապա ոչ նպաստավոր պայմաններ են առաջանում ներքին ներդրումների համար: Եվ դա բացասական ազդեցություն է ունենում տնտեսաան աճի վրա»,–ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագետը համոզված է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտման կարիք ունեն: Ինչ վերաբերում է կոռուպցիայի հակազդեցությանը, մենաշնորհային դիրքի չարաշահմանը, ապա այն պետք է կանոնակարգվի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու շնորհիվ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ Միզոյան